Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի
վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա մարտի 6-ին:
Ինչպես տեղեկացնում է fightnews.com-ը, նա կմենամարտի Ռոդրիգո Գուերերոյի
հետ: Ավելացնենք, որ նույն երեկոյի ընթացքում ևս մեկ կարևոր
իրադարձություն տեղի կունենա. Լեննի Զապավիգնան և Ֆեռնանդո Անգուլոն ռինգ
կմտնեն` խաղարկելու IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: