| 01.10.2012 
   Ուկրաինացի գերծանր քաշային Վիտալի Կլիչկոն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:   «Ես չեմ պատրաստվում այլևս կռվել», - հայտարարել է Կլիչկոն Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Остров-ը։ 41-ամյա Կլիչկոն վերջին անգամ ռինգ է բարձրացել այս տարվա սեպտեմբերի 8-ին։ Այդ օրը նա հաղթեց Գերմանիան ներկայացնող Մանուել Չարրին ու պաշտպանեց WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Վիտալի Կլիչկոյի նման որոշման պատճառը՝ քաղաքական գործչի կարիերան սկսելու ցանկությունն է։ 
  Կլիչկո-ավագ նշել է, որ նրա եղբայրը՝ Վլադիմիրը կշարունակի բռնցքամարտել։ 
 Վիտալի Կլիչկոն պրոֆեսիոնալ կարիերայի ըընթացքում անցկացրել է 47 մենամարտ։ Դրանցում նա տոնել է 45 հաղթանակ (41՝ նոկաուտով) ու կրել երկու պարտություն։  armsport.am |