Հուլիսի 17-ին գերմանական Շվերինում միջինքաշային
կարգում WBC-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Սեբաստիան Զբիկը կոչման
պաշտպանության համար մենամարտում կհանդիպի այդ քաշային կարգում նախկին
հավակնորդ Խորեն Գևորի հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Գևորը հայտարարեց «Universum»
պրոմոուտերական ընկերության հետ համագործակցության դադարեցման մասին:
Սակայն այնուհետև կողմերին հաջողվեց հարթել տարաձայնությունները, և այժմ
31-ամյա հայ բռնցքամարտիկը ստացել է երրորդ հնարավորությունը` նվաճելու
չեմպիոնական կոչումը: 2007 թ. Գևորը պարտվել է IBF-ի վարկածով այն
ժամանակվա չեմպիոն Արթուր Աբրահամին, իսկ 2009 թ. միավորներով զիջել է
WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմին:
aysor.am