25.02.2010 Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում
WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Կառլ Ֆրոչը պատասխանել է Ջո Կալզագեի
քննադատությանը: Վերջինիս զայրացնում է այն, որ Ֆրոչը փորձում է իրեն
մենամարտի հրավիրել, չնայած ինքը վաղուց ավարտել է կարիերան: «Ես կարծում եմ, որ Ջոն մի քիչ տարօրինակ տղա է: Չեմ մտածում, որ նենգ է:
Ես նրան մի քանի տարի անընդհատ հրավիրում էի մարտի` աստիճանաբար մոտենալով
դրան, քանի դեռ նա չէր հայտնվել փաստի առաջ, որ կամ պետք է չեմպիոնական
կոչումը թափուր թողնի և հեռանա, կամ էլ մենամարտի ինձ հետ: Եվ բոլորս էլ
գիտենք, թե նա որ տարբերակն ընտրեց»,- Ֆրոչի խոսքերը մեջբերել է
livefight.com-ը: