27.01.2010
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի
չեմպիոն Կառլ Ֆրոչը հրաժարվել է Միկել Կեսլերի հետ մենամարտն անցկացնել
Գերնինգ քաղաքում և պնդում է, որպեսզի մենամարտի վայրը փոխվի: Ֆրոչի
խոսքերով` նա վախենում է, որ իր երկրպագուներից շատերը չեն կարողանա
ժամանել Դանիա, ինչը մրցակցին առավելություն կտա: Հիշեցնենք, որ այդ
մենամարտը պետք է տեղի ունենա «Super Six» գերմրցաշարի շրջանակներում,
ապրիլի 17-ին:
«Դա Կեսլերի պրոմոուտերների կողմից ռազմավարական քայլ է, ինչի միջոցով
փորձում են չեմպիոնի կոչումը պաշտպանել, այսպես ասած, «ոչ մի տեղում», մի
քաղաքում, ուր ոչ մեկը չի կարողանա գալ»,- Ֆրոչի խոսքերը մեջբերել է
«Boxingscene»-ն:
|