WBO
վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, գերմանացի
Ռոբերտ Շտիգլիցը, ով հաջող է անցկացրել տիտղոսի առաջին պաշտպանությունը
արգենտինացի Ռուբեն Ակոստայի դեմ, նշել է, որ իր համար հետաքրքիր կլիներ
մենամարտել IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնքամարտիկ Արթուր
Աբրահամի հետ։
«Իհարկե, հետաքրքիր կլիներ ռինգ դուրս գալ Արթուր
Աբրահամի դեմ։ Նախորդ տարի նա տեղափոխվեց երկրորդ միջին քաշային կարգ, իսկ
հիմա մասնակցում է Super Six խոշորագույն մրցաշարին։ Աբրահամը ուժեղ
բռնքամարտիկ է։ Կարծում եմ, հետաքրքիր մենամարտ կստացվի», - մեջբերում է
Շտիգլիցի խոսքերը sportbox.ru-ն։