28.02.2010
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջինքաշային
կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջո Կալզագեն հայտարարել է կինոդերասանի
դերում ուժերը փորձելու ցանկության մասին: Այս մասին տեղեկացնում է «The
Scotsman»-ը: 2008 թ. բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո Կալզագեն զբաղվել է
պրոմոուտերական բիզնեսով, ինչպես նաև մասնակցել է բրիտանական հայտնի
«Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուին: Սակայն վերջին ժամանակներս նա կարծես
կորցրել է հետաքրքրությունը պրոմոուտերական գործունեության հանդեպ և
որոշել է գնալ բրիտանացի հայտնի ֆուտբոլիստ Վիննի Ջոնսի հետքերով, ով
մարզիկի կարիերան ավարտելուց հետո կինոդերասան դարձավ: «Հնարավոր է` Ջոնսը ոչ Ալ Պաչինոն է, ոչ էլ Դե Նիրոն, բայց նա որոշակի
հաջողությունների է հասել,- ասել է Կալզագեն:- Չեմ կարծում, թե կարող եմ
«Օսկար» ստանալ, սակայն ի վիճակի եմ ֆիլմերից մեկում պինդ տղայի դեր
կատարել: Ես այդպիսին եմ եղել իմ ողջ կարիերայի ընթացքում»:
Aysor.am
|