Մայք Թայսոնին ձերբակալել են լուսանկարչին ծեծելու համար
a href 12.11.2009
Միացյալ
Նահանգների ոստիկանությունը ձերբակալել է բռնցքամարտի նախկին չեմպիոն Մայք
Թայսոնին Լոս Անջելեսի օդանավակայանում՝ լուսանկարչին ծեծի ենթարկելու
համար։
Ինչպես Associated Press գործակալությանը հայտնել է մարզիկի
ներկայացուցիչ Թեմի Բրուկը, Թայսոնը ստիպված է եղել պաշտպանվել
պապարացիից, երբ նա ճանապարհորդելիս է եղել կնոջ և 10-ամսական երեխայի հետ։
Ըստ Բրուկի՝ բռնցքամարտիկը գործել է՝ ելնելով բացառապես ինքնապաշտպանության նկատառումներից՝ իր երեխային պաշտպանելու համար։
Ոստիկանության
տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել United Airlines ավիաընկերության
տոմսարկղի մոտ՝ օդանավակայանի յոթերորդ տերմինալում։
Լուսանկարիչը,
ում անունը հայտնի չէ, ասել է ոստիկաններին, որ Թայսոնն իրեն շատ ուժեղ
հարվածել է, և վերջինս ընկել է գետնին և վնասել ճակատը։ Այժմ տուժածը
գտնվում է հիվանդանոցում։