Մոսկվայում երեկ երեկոյան սպանել են բռնցքամարտի
Եվրոպայի չեմպիոն, 27ամյա Մուսլիմ Աբդուլաևին: Նրան հայտնաբերել է մի
անցորդ` «Նաուկա» մարզադաշտի մուտքի մոտ:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, մարզիկը սպանվել է գլխին արձակած
մեկ կրակոցից: Անցորդներից ոչ մեկ չի տեսել, թե ինչպես է թաքնվել
մարդասպանը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է
նախաքննություն: