Վալուևը չի ուզում մենամարտել Կլիչկոյի հետ 1 մլն դոլարով
27.01.2010 WBA-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում
աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուևը պատմել է WBC-ի վարկածով չեմպիոն
Վիտալի Կլիչկոյի հետ վարած բանակցությունների մասին:«Նա ինձ զանգահարեց շաբաթ օրը: Հարցրեց` արդյոք ես համաձա՞յն եմ իր
պայմաններին: Նա ինձ առաջարկում է այն նույն գումարը, որը նրա հետ վերջին
մենամարտում ստացել է ամերիկացի Քևին Ջոնսոնը (Կլիչկոյի հետ մենամարտելու
համար վերջինս ստացել է 1 մլն դոլար հոնորար, որում ընդգրկված չէ
պրոմոուտերի վաստակը-խմբ.): Վիտալին ինձ նույն գումարն առաջարկեց: Բայց ինձ համար դա անընդունելի
առաջարկ է»,- Վալուևի խոսքերը մեջբերել է ուկրաինական «Բլիկ» պարբերականը:Այն հարցին, թե մարտի համար որքան կցանկանար ստանալ, Նիկոլայը չի պատասխանել:«Թող դա լինի իմ փոքրիկ գաղտնիքը: Այդ մասին ես ոչինչ չեմ ասի: Միայն
կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացել են ընդհատումներով: Վիտալին
ինձ առաջարկը ներկայացրել է դեկտեմբերին, այնուհետև կրկին զանգահարել է
միայն մեկ ամիս անց»,- ավելացրել է Վալուևը: