30.12.2009
Անցնող
տարին բավական հաջող ստացվեց ուկրաինացի գերծանր քաշային բռնքամարտիկ
Վիտալի Կլիչկոյի համար, ով երեք չեմպիոնական մենամարտ անցկացրեց
(Գերմանիայում, ԱՄՆ-ում ու Շվեյցարիայում) և երեքում էլ հաղթեց։
Միջինը
յուրաքանչյուր մենամարտի համար Կլիչկո եղբայրները ստանում են 7-10 միլիոն
եվրո։ Այս գումարի մեջ մտնում է նաև գերմանական RTL հեռուստաալիքի
հոնորարը (2-3 միլիոն եվրո յուրաքանչյուր մենամարտի համար), ինչպես նաև
տոմսերի վաճառքից ստացված եկամուտի մի մասը։ Այսպիսով, ուկրաինական
Блик հրատարակության տվյալներով, անցնող տարի Վիտալի Կլիչկոն իր բանկային
հաշիվը «թարմացրեց» 20 միլիոն եվրոյով։
|