14.01.2010
Հայ
պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը եւ Վախթանգ Դարչինյանը իրենց
առաջիկա հանդիպումները կանցկացնեն նույն օրը եւ նույն վայրում. մարտի 6-ին
հայ բռնցքամարտիկները ելույթ կունենան Կալիֆորնիայի Agua Caliente խաղատան
մարզապալատում: Առաջինն ասպարեզ դուրս կգա Դարչինյանը, որին կհաջորդի
Աբրահամի ելույթը:
WBC/WBA վարկածներով Աշխարհի
չեմպիոն Դարչինյանը չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար կպայքարի
ամերիկացի Ռաուլ Մարտինեսի հետ, իսկ Աբրահամը Super Six մրցաշարի 2-րդ
տուրի շրջանակներում կմրցի Անդրե Դիրելի հետ:
|