Ամերիկյան Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում
կայացել է այսօր տեղի ունենալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի
մասնակիցների կշռման պաշտոնական արարողությունը: Շոուի գլխավոր
իրադարձությունը ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող հայ բռնցքամարտիկ Վանես
Մարտիրոսյանի և Ուգանդայի ներկայացուցիչ Քասիմ Օումայի մենամարտն է: