Ամերիկյան Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում
կայացել է այսօր տեղի ունենալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի
մասնակիցների կշռման պաշտոնական արարողությունը: Շոուի գլխավոր
իրադարձությունը ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող հայ բռնցքամարտիկ Վանես
Մարտիրոսյանի և Ուգանդայի ներկայացուցիչ Քասիմ Օումայի մենամարտն է:
Մրցակիցներն առանց խնդրի տեղավորվեցին առաջին միջինքաշային կարգի
(մինչև 69,853 կգ) շրջանակներում: 23-ամյա Մարտիրոսյանը 69,4 կգ քաշ ունի,
իսկ 31-ամյա Օուման` 68 կգ:
Ավելացնենք, որ Մարտիրոսյան-Օումա մենամարտի հաղթողը կտիրանա WBO NABO-ի և NABF-ի վարկածներով չեմպիոնի կոչմանը: