Главная » 2010»Հունվար»20 » Բարաշյանը ծրագրում է պայմանագիր ստորագրել Վլադիմիր Խրյունովի հետ
0:21 AM
Բարաշյանը ծրագրում է պայմանագիր ստորագրել Վլադիմիր Խրյունովի հետ
19.01.2010
EBU վարկածով Եվրոպայի նախկին չեմպիոն կիսածանր քաշային Յուրի Բարաշյանը
պատմել է, որ հնարավոր է պայմանագիր ստորագրի Վլադիմիր Խրյունովի հետ, որն
աշխատում է ռուս գերծանր քաշային Ալեքսանդր Պովետկինի հետ։ «Երկարատև ընդմիջումից հետո կրկին ռինգ եմ վերադառնում։ Փետրվարի 22-ին ութռաունդանի մենամարտ է ինձ սպասում։ Ո՞ր
երկրի դրոշի ներքո հանդես կգամ։ Դեռևս ընկերություն չունեմ, բայց ռուս
պրոմոուտեր Վլադիմիր Խրյունովը, որը հովանավորում է IBF վարկածով աշխարհի
չեմպիոնի պաշտոնական հավակնորդ Ալեքսանդր Պովետկինին, որոշել է նայել ինձ։
Եթե փետրվարի 22-ին ինձ լավ դրսևորեմ, պայմանագիր կստորագրեմ Խրյունովի
հետ։ Մարտը կանցկացվի կա՛մ Մոսկվայում, կա՛մ Իժևսկում։ Մրցակցի անունն
անհայտ է դեռ ինձ։ Ինչպես և առաջ, ծրագրում եմ հանդես գալ կիսածանր
քաշային կարգում»,- Բարաշյանին մեջբերում է turnir.com.ua-ն։