Պրոֆեսիոնալ բռնցքամարտում WBC-ի և WBA-ի
վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և Ռաուլ Մարտինեսի
ներկայացուցիչները ֆինանսական տարաձայնությունների պատճառով դադարեցրել են
մենամարտի կազմակերպմանը միտված բանակցությունները: Բանն այն է, որ
Մարտինեսի թիմը մենամարտի համար պահանջել է 100 հազար դոլար, մինչդեռ Վիկ
Դարչինյանի պրոմոուտեր Գերի Շոուն կարող էր ընդամենը 70 հազար դոլար
առաջարկել: Այս մասին տեղեկացնում է championat.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կողմերը հայտարարել էին մարտի սկզբներին մարտի պլանավորման մասին: