21.01.2010
Փետրվարի 18-ից 20-ը Բուլղարիայի Յամբոլ քաղաքում կայանալու բռնցքամարտի միջացգային մրցաշարին, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը: Բուլղարական ԶԼՄ-ները հայտնում են, որ մրցաշարին մասնակցելու են նաեւ Կուբայի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Ռուսաստանի, Մոլդովայի եւ Բուլղարիայի հավաքականները:Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հայտնեց, որ մեր ընտրանու կազմում Բուլղարիա են մեկնելու 6 բռնցքամարտիկներ:Կազմը հրապարակել Մեհրաբյանը դեռ չի պատրաստվում, քանի որ հունվարի 26-ից 31-ը կայանալու է Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ պարզ կդառնա, թե ովքեր են մեկնելու Բուլղարիա:
|