18.01.2010
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի
գլխավոր իրադարձությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկահայ Վանես
Մարտիրոսյանի` ցածր միջինքաշային կարգում WBO NABO-ի և NABF-ի վարկածներով
կոչման պաշտպանության համար մենամարտն էր` ընդդեմ աշխարհի նախկին չեմպիոն
Քասիմ Օումայի: Մարտը բաղկացած էր 10 ռաունդից: Վանես Մարտիրոսյանը և
Քասիմ Օուման մենամարտեցին նախատեսված ողջ ժամանակահատվածում: Ի վերջո,
հայ բռնցքամարտիկը միավորներով վստահ հաղթանակ տոնեց: Մրցավարներից
երկուսը նրա առավելությունն արձանագրեցին 97:93, իսկ մեկը` 97:92 հաշվով: Հանդիպումից հետո Վանես Մարտիրոսյանը fightnews.com-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր հաղթանակը: «Անկեղծ ասած` ես ինքս մենամարտն ավելի բարդացրեցի, քան իրականում այն պետք է լիներ: Ամեն ինչ ինձնից էր կախված»,- նշել է նա:
|