Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի միությունը արգելել Է Եվրոպայի
չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գեւորին, որը բնակվում Է
Գերմանիայում, դուրս գալ ռինգ իր հերթական մրցամարտն անցկացնելու համար:
Այս որոշման պատճառ այն Է, որ Խորեն Գեւորի եւ գերմանական պրոֆեսիոնալ
բռնցքամարտի «Universum» կոնցեռնի միջեւ տարաձայնություններ են առաջացել,
եւ Խ.Գեւորն որոշել Է հրաժարվել այս կոնցեռնի հետ համագործակցությունից:
Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ղեկավարները պահանջում Խ.Գեւորից
հարթել այդ տարաձայնությունները: