Գերմանական Մակդեբուրգ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային
կարգում հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը հանդիպեց Ջեֆերսոն Լուիս Գոնսալոյի
հետ: Մրցամարտը բաղկացած էր 10 ռաունդից: Կողմերից ոչ մեկին չհաջողվեց
ժամկետից շուտ հաղթանակ տոնել: Մրցավարների միաձայն որոշմամբ (96:94,
98:94, 99:91) հաղթող ճանաչվեց Խորեն Գևորը: Այս մասին տեղեկացնում է
championat.ru-ն: