Համաձայն գերմանական «Bild» թերթի հաղորդման` Կլաուս Պետեր Քոլի
պրոմոուտերական ընկերությունից հեռացել է միջինքաշային կարգի հայ
բռնցքամարտիկ Խորեն Գևորը: Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում
համբուրգյան ակումբից հեռացել են մի քանի բռնցքամարտիկներ` Ֆելիքս
Շտուրմը, Վլադիմիր Սիդորենկոն, Սերգեյ Ձինզիրյուկը, Գեննադի Գոլովկինը:
Դրան գումարած` օրենքի հետ խնդիրներ են ունեցել Յուրգեն Բրեմերը և Վիտալի
Թայբերտը:
Հիշեցնենք, որ անցած տարի նշված պրոմոուտերական ընկերությունը նշել է իր հիմնադրման 25-ամյակը: